Մատչելիության հղումներ

logo-print

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն


Հիմք ընդունելով քաղաքացի Արման Գասպարյանի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումը, որը վերահասցեագրվել է ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման և ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժիններում:

Միևնույն ժամանակ ծառայողական քննության ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները:

Հիշեցնենք, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակվել, որի համաձայն Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծի են ենթարկել և հայհոյել քաղաքացի Արման Գասպարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG