Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Թուրքմենստան


Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը Երևանում, 29-ը նոյեմբերի, 2012թ.

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը Երևանում, 29-ը նոյեմբերի, 2012թ.

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հՀասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:

Հայ - թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ:

Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին մայրաքաղաք Աշգաբատից կմեկնի Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ կդիտի Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և զարգացման նպատակով, Հայաստանի նախագահի այցի օրերին Աշգաբատում կկայանա նաև հայ - թուրքմենական գործարար համաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG