Մատչելիության հղումներ

Ականազերծման աշխատանքներ Սյունիքի 4 համայնքներում


«ՀԱԼՕ Թրասթ»-ի տեղադրած վահանակը Լեռնային Ղարաբաղում ցույց է տալիս, որ տարածքը ականազերծված է, արխիվ

«ՀԱԼՕ Թրասթ»-ի տեղադրած վահանակը Լեռնային Ղարաբաղում ցույց է տալիս, որ տարածքը ականազերծված է, արխիվ

Ապրիլի 1-ից մեկնարկել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աջակցությամբ «ՀԱԼՕ Թրասթ» միջազգային կազմակերպության և Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և ականազերծման աշխատանքները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքները սկսվել են «ՀԱԼՕ Թրասթ» միջազգային կազմակերպության ականազերծողների կողմից, որոնց երկշաբաթյա վերապատրաստումից հետո` ապրիլի 17-ին, կմիանան նաև Հայաստանի ռազմական գերատեսչության խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի ականազերծողները:

Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ-ը:

Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրասթ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG