Մատչելիության հղումներ

Նման գնահատական այսօր հնչեցրեց հայտնի գործարար Վահագն Հովնանյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին:

«Թե՛ հայրենիքի համար, և թե՛ վարչապետի համար նոր գործ գտնելը բախտավորություն է, և թե՛ կորցնել էլ բախտավորություն է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման ոչ միանշանակ գնահատական հնչեցրեց գործարարը, անդրադառնալով այն հարցին, թե պե՞տք էր արդյոք վարչապետի փոփոխությունը, - «Ընդհանուր առմամբ, երկիրը առաջ չէր գնում: Հայտնի էր ամեն կողմից, որ երկիրը առաջ չէր գնում: Ժողովուրդը մինչև վերջ գանգատվում էր: Եկավ մի կետ, որ ժողովուրդը սկսեց պոռթկալ»:

«Եթե միայն ինքն էր այդ պատասխանատվությունը կրողը, միայ իրեն պետք է գնա այդ պատասխանատվությունը: Ես չգիտեմ կառավարության մեջ վարչապետը որքան դեր ունի, նախարարները որքան պարտականություն ունեն, նախագահը որքան պարտականություն ունի, սա կշռելու համար»,- շարունակեց Հովնանյանը:

Գործարարի ներկայացմամբ անցած տարիների արդյունքում հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել փոքր ու միջին բիզնեսի համար:

«Տեսա Դիլիջանի մեջ այդ նոր շենքը՝ Կենտրոնական բանկի համար: Չգիտեմ դրա գումարը որքան էր՝ որքան էր այնտեղ ծախսվել, բայց այդ դրամը կարող էր օգտագործվել տասնյակ փոքր բիզնեսների համար և դրանք ավելի զարգանային», - մեկնաբանեց Վահագն Հովնանյանը:

«Մեզ գործ ստեղծող վարչապետ է պետք: Դրամը բանկերի մեջ չպետք է նստի, դրամը պետք է որ շարժվի, որ գործ ստեղծվի»,- նոր վարչապետի մասին իր կարծիքը հայտնեց գործարարը:

Հարց հնչեց՝ շրջանառվում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, ի՞նչ կարող է ասել: Գործարարն արձագանքեց․ - «Անձնապես բարեկամություն չունենք, իրար Hello ենք ասում, երբ հանդիպում ենք»:

Տևական ժամանակ Հայաստանում ապրող Վահագն Հովնանյանը ներկայացրեց երեք նախագահների օրոք գործարարությամբ զբաղվելու իր փորձը․ - «Լևոնի ժամանակ՝ պարոն Տեր-Պետրոսյանի, նույն այս գործս իրեն էի առաջարկել, ինձ խորհուրդ տվեց, որ՝ դեռ ժամանակը շատ շուտ է:Վերջը, երբ որ պարոն Քոչարյանը առաջին օրը եղավ, առաին օրը տարա նույն նամակը իրեն, կարդաց, ասաց՝ ե՞րբ կարող ես սկսել գործը: Այսօր՝ պատասխանեցի: [Երրորդ նախագահի հետ]՝ խոսում ենք, ազատ եմ խոսելու իր հետ, ինքն էլ շատ ազատ է հետս»:
XS
SM
MD
LG