Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանի ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի մասին է հայտարարել իշխող «Ֆիդես» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Օրբանը ասել է, որ իր կուսակցության հաղթանակը հաստատումն է իրենց քաղաքականության՝ ստեղծել աշխատատեղեր, աջակցել ընտանիքներին և պայքարել պետության ինքնիշխանության համար:

Քվեաթերթիկների մոտ 96 տոկոսի հաշվարկներով՝ «Ֆիդես»-ը 199-հոգանոց խորհրդարանում կստանա 133 մանդատ: Ըստ նախնական հաշվարկների՝ սոցիալիստների միությունը կստանա 38 տեղ, իսկ հակահրեական հայացքներով աչքի ընկնող աջ արմատական «Յոբիկ» կուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 23 տեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG