Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում 15 մարդ է ձերբակալվել հեղաշրջում նախապատրաստելու կասկածանքով


Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 15 մարդու է ձերբակալել երկրի արևելյան՝ հիմնականում ռուսալեզու շրջաններում զինված հեղաշրջում իրականացնելու կասկածանքով:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե ձերբակալված հանցախումբը պատրաստվում էր ապրիլի 10-ին զինված հեղաշրջում իրականացնել Լուգանսկի շրջանում, նրանց մոտ հայտնաբերվել և բռնագրավվել է մեծ թվով զենք-զինամթերք:

Այս շաբաթ ավելի վաղ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Ռուսաստանում զինված հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով 25 ուկրաինացիների է ձերբակալել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG