Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը ընտրվել է Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ


Նարեկ Սարգսյան

Նարեկ Սարգսյան

Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ է ընտրվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ Ջիմ Թորոսյանին:

Որոշումը ընդունվել է ապրիլի 4-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստի ընթացքում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG