Մատչելիության հղումներ

«Բոինգ»-ը և «Ջեներալ Էլեկտրիկ»-ը պահեստամասեր կմատակարարեն Իրան


Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը թույլատրել է «Բոինգ» և «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերություններին պահեստամասեր մատակարարել Իրանին, ինչպես նաև հիմնանորոգման ընդունել իրանական ավիացիայի հին շարժիչները:

«Բոինգ» ընկերությունից հայտնել են, որ այժմ իրենք պետք է կապ հաստատեն իրանական պաշտոնյաների հետ` որոշելու, թե ինչ պահեստամասեր են անհրաժեշտ նրանց: Ընկերությունից մանրամասնել են, որ խոսքը միայն Իրանին մինչև 1979 թվականը վաճառված հին ինքնաթիռների պահեստամասերի մասին է, և ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը նոր ինքնաթիռների վրա չի տարածվում:

«Ջեներալ Էլեկտրիկ»-ից հայտնել են, որ իրենց թույլատրվել է հիմնանորոգել 18 ավիացիոն շարժիչ, և որ եկող շաբաթ կողմերը կհանդիպեն Ստամբուլում` առավել մանրամասն պայմանավորվելու համար:

2014 թվականի հունվարին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները համաձայնությամբ ավարտվեցին. Թեհրանը պարտավորվեց մեկ տարվա ընթացքում դադարեցնել ուրանի` մինչև 20 տոկոս հարստացումը, ինչին ի պատասխան Միացյալ Նահանգները թուլացնում է այն պատժամիջոցները, որ կիրառում է Իրանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG