Մատչելիության հղումներ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և քննության առնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Հակակոռուպցիոն կենտրոնը հիշեցնում է, որ մարտի 25-26-ին Երևանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարար Հարությունյանի միջև: Նախարարը, մասնավորապես, սպառնացել էր ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով.- «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ»,- ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG