Մատչելիության հղումներ

Աֆղանստանում նախագահական ընտրություններ են


Աֆղանստանում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում. առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ երկրում իշխանություն կփոխվի համաժողովրդական քվեարկության արդյունքներով:
Միաժամանակ երկրում լայնամասշտաբ գործողություն է անցկացվում Թալիբան շարժման գրոհայինների դեմ, որոնք խոստացել են խափանել ընտրությունները: Չնայած դրան, որոշ ընտրատեղամասերում արդեն պայթյուններ են որոտացել:

Նախագահի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Գործող նախագահ Համիդ Քարզայը այս ընտրություններին հնարավորություն չի ունեցել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ արդեն երկու ժամկետ նախագահել է:

Այս ընտրությունների քարոզարշավը անցել է բազմաթիվ բռնությունների և հարձակումների ուղեկցությամբ։ Վերջին ողբերգական դրվագը գերմանացի հայտնի ֆոտոլրագրող, Associated Press-ի ֆոտոթղթակից Անյա Նիդրինգհաուսի սպանությունն էր: Ապրիլի 4-ին նախընտրական վիճակը լուսաբանելու նպատակով Հոսթ գավառ մեկնած լրագրողների մեքենան կրակահերթի է ենթարկվել, ևս մեկ լրագրող ծանր վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG