Մատչելիության հղումներ

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ՝ այսօր ժամը 12.48-ին Իրանի տարածքում գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG