Մատչելիության հղումներ

logo-print
Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտական հրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն, փոխանցում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանական մարտադաշտում տեղի ունեցող գործողություններին հետևել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը և զինված ուժերի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը կարևորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG