Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործղ նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը Փարիզում, 24-ը հունվարի, 2014թ.
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործղ նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը Փարիզում, 24-ը հունվարի, 2014թ.
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանակցություններին արծարծվել է առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG