Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն անդրադարձել է ցրտահարությունից տուժած տնտեսություններին


Կենտրոնական բանկում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին։

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել»,- նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն:

«Նախագահը նաև նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG