Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ հանդիպմանը


Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը ԱՊՀ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 4-ը ապրիլի, 2014թ․
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը ԱՊՀ հանդիպման ժամանակ, Մոսկվա, 4-ը ապրիլի, 2014թ․
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Նախարարները հավանության են արժանացրել ԱՊՀ-ի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում գործակցությանը։ Հաստատվել է 2014 թվականին ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։

Նիստի օրակարգում էր Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։

ԱՊՀ-ի շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրել են համապատասխան փաստաթղթերի նախագծեր։

Հանդիպմանը հավանություն է տրվել 2016 թվականը ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG