Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանի զենիթահրթիռային վարժանքներ Ալագյազում


Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Ալագյազ ուսումնավարժական համալիրում մեկնարկել են դաշտային պարապմունքներ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի հակաօդային պաշտպանության զորքերի զենիթահրթիռային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ուսումնական միջոցառումներում ներգրավված է ավելի քան 250 զինծառայող և հատուկ զրահատանկային և ավտոմոբիլային ռազմական տեխնիկայի 50 միավոր, այդ թվում՝ ЗРК БУК М1-2 и ЗРС С-300В մարտական հաշվարկներ:

Վարժանքներին մասնակցող զենիթահրթիռային ստորաբաժանումները ապրիլ ամսվա ընթացքում պետք է մշակեն զորքերի և ռազմական օբյեկտների հմտություններ՝ հետ մղելով պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հարվածները: «Շիլկա» զենիթային ինքնագնաց համակարգերը կրակ են արձակելու օդային և ցամաքային օբյեկտների վրա ինչպես դիրքերից, այնպես էլ ստորաբաժանումների կազմում շարժման ընթացքում: Գործնական պարապմունքների փուլում զինծառայողները պետք է մշակեն շուրջ 150 մարտավարական խնդիր:

Ալագյազի բարձրլեռնային հրաձգարանում դաշտային պարապմունքների ավարտից հետո զենիթահրթիռային ստորաբաժանումները մեկնելու են Ռուսաստանի Աստրախանի մարզի Կապուստին Յար հրաձգարան՝ անցկացնելու մարտական հրաձգությամբ մարտավարական-հատուկ զորավարժություններ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG