Մատչելիության հղումներ

Սենատորները կոչ են անում վիզա չտրամադրել ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպանին


ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան Համիդ Աբութալեբի
ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան Համիդ Աբութալեբի
ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով մուտքի վիզա չտրամադրել ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան Համիդ Աբութալեբիին:

Օբամային ուղղված նամակում 29 սենատորները գրել են, որ Աբութալեբին մեկն է այն ուսանողներից, որոնք 1979 թվականին գրավել էին Թեհրանում ամերիկյան դեսպանատունը և պատանդ վերցրել ամերիկացի դիվանագետներին: ԱՄՆ-ը չի կարող վիզա տրամադրել մի մարդու, որը հրապարակավ խոստովանել է, որ մասնակցել է ահաբեկչական գործողության՝ ընդդեմ Միացյալ Նահանգների, ասված է նամակում:

Համիդ Աբութալեբին, սակայն, հայտարարել է, որ հեղաշրջման ժամանակ չի եղել Թեհրանում, իսկ ավելի ուշ հանդես է եկել որպես պատանդառված ամերիկացի դիվանագետների թարգմանիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG