Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հավաքին, որի ժամանակ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է Քեսաբի մասին հայտարարություն:

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում Նալբանդյանը մասնակցելու է ԱՊՀ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքին:

Երեկոյան Մոսկվայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը քննարկելու են երկու երկրների նախագահների առաջիկայում կայանալիք հանդիպման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG