Մատչելիության հղումներ

Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը կստորագրվի մայիսին


Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը կստորագրվի մայիսին
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00
Հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ գալիք ամիս ստորագրվելու է Եվրասիական միության ստեղծելու մասին համաձայնագիրը և գովաբանել այդ միության ընձեռած հնարավորությունները։

Մինչ նրանց երկկողմ հանդիպման մեկնարկը, Ղազախստանի արտգործնախարար Էրիան Իդրիսովը ասել է, որ այս ամսվա վերջին Մինսկում հանդիպելու են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները, իսկ մայիսին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական միություն ձևավորելու մասին համաձայնագիրը:

«Այս տարվա նշանակալից իրադարձությունը խոստանում է լինել համաձայնությունը՝ ստորագրելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Դա մեր օրացույցում ամենահիմնական իրադարձությունն է: Մենք դրան ակտիվորեն պատրաստվում ենք: Այս ամսվա վերջին ծրագրվում է մեր առաջնորդների հանդիպումը Մինսկում: Մենք ակնկալում ենք, որ դա կարևոր հանդիպում է լինելու, որը ճանապարհ է բացելու մայիսի վերջին Աստանայում կայանալիք առանցքային հանդիպման համար, որտեղ ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագիրը»,- ասել է Իդրիսովը։

Բրիֆինգին ներկա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է Եվրասիական տնտեսական միությանը կարևորությունը այդ միության անդամ երկրների քաղաքացիների համար:

«Եվրասիական տնտեսական միություն ձևավորելը ենթադրում է ապահովել չորս ազատություններ՝ կապիտալի, աշխատուժի, ծառայությունների և ապրանքների տեղաշարժի ազատություններ»,- ասել է Լավրովը և հավելել.- «Միգրացիոն ռեժիմը ավելի հարմար կլինի ու առավելագույնս հարմարավետ մեր քաղաքացիների համար»։

Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը Մաքսային միության անդամ երկրներ են, որի բազայի վրա ձևավորվում է Եվրասիական տնտեսական միությունը:
Մոսկվան փորձում է նախկին Խորհրդային Միության ավելի շատ երկրների ընդգրկել Մաքսային միության մեջ՝ նշելով, որ 2015-ից այն վերափոխվելու է Եվրասիական տնտեսական միության:

Հայաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է Մաքսային միությանը միանալու ուղղությամբ: Վերջին շրջանում հայաստանցի պաշտոնյաները ասել են, որ մայիսին պատրաստ կլինեն ստորագրելու Մաքսային միությանը՝ Հայաստանի միանալու համաձայնագիրը։

Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, Սերժ Սարգսյանը միաժամանակ ասաց, որ Հայաստանը նաև ցանկանում է հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG