Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը հրաժարական է տվել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հրաժարական է ներկայացրել, որը քննարկվել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:

«Այսօր՝ ապրիլի 3-ին, վարչապետ Սարգսյանն իր սեփական նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, իրականացրել է իր գործառույթը և տվել է հրաժարականի դիմում», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արձագանքելով լրագրողների հարցին, արդյո՞ք վարչապետի հրաժարականը կապված է ընդդիմության՝ հրաժարականի պահանջների հետ, Շարմազանովը պատասխանեց․ - «Սա ընդդիմության անվստահության գործընթացի և ընդդիմության հետ ընդհանրապես կապ չունի: Ընդդիմությունը ունի իր օրակարգը և, ինչպես գիտեք, ընդդիմությունը նախաձեռնել էր ապրիլի 28-ից 30-ը առաջարկել Ազգային ժողովում անցկացնել քննարկումներ, որտեղ պետք է լսվեր Կառավարության հրաժարականի հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG