Մատչելիության հղումներ

Երևանում կանցկացվի ԱՊՀ ՀՕՊ համակարգող խորհրդի նիստը


C-300 հրթիռները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, արխիվ

C-300 հրթիռները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, արխիվ

Ապրիլի 8-ին Երևանում կանցկացվի ԱՊՀ-ի անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող խորհրդի հոբելյանական՝ 40-րդ նիստը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, որոնք կքննարկեն Համակարգող խորհրդի 2013 թվականի գործունեության արդյունքները, 2014 թվականին ԱՊՀ ՀՕՊ-ի միավորված համակարգի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման և այլ հարցեր:

Նիստի ընթացքում հատուկ ուշադրության առարկա կդառնա ԱՊՀ-ի երկրների բազմակողմ և երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարային ծրագրավորումը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG