Մատչելիության հղումներ

Ղրիմի հետ տեղի ունեցածը Յանուկովիչը ողբերգություն է որակում


Ռուսաստան - Ուկրաինայի պաշտոնանակ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, 11-ը մարտի, 2014թ․

Ռուսաստան - Ուկրաինայի պաշտոնանակ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, 11-ը մարտի, 2014թ․

Ուկրաինայի գահընկեց արված նախագահը հերքում է, թե Մայդանում ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել:

Ուկրաինայի` իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր փախուստից հետո առաջին անգամ չորեքշաբթի օրը հարցազրույց է տվել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին` հայտարարելով, թե այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմի հետ, ողբերգություն էր:

Յանուկովիչը նաև արտահայտվել է հօգուտ պետության դաշնային կառուցվածքի` հայտարարելով, թե այն ժողովրդավարության հիմքն է:

«Իմ կարծիքով՝ ֆեդերալիզացիայի մեջ են ժողովրդավարության հիմքերը, այդ պատճառով Ուկրաինայում վերջին ժամանակներս ի հայտ եկած հակասությունների վրա աչք փակել կամ դրանք չլսելու տալ չի կարելի», - ասել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահը:

«Խնդիրներն անտեսելու հետևանքների վառ օրինակ է այն ցավը և ողբերգությունը, որ եղավ Ղրիմի դեպքում, և դա շատ դժվար է այսօր ընդունել: Սա մի վառ օրինակ է, թե ինչպես այդպիսի խոշոր շրջանի բնակչությունը բողոքի տրամադրությունների վրա հանրաքվեով դուրս եկավ Ուկրաինայի կազմից, ես անձամբ դրան համաձայն չեմ, եթե դա իմ օրոք լիներ, ես կփորձեի նման բան թույլ չտալ: Այն գործընթացներին, որ տեղի են ունենում Ուկրաինայի արևելքում և հարավում, պետք է շատ ուշադիր և լուրջ մոտենալ»,- հայտարարել է Յանուկովիչը` Ղրիմի անջատման ողջ մեղքը բարդելով Ուկրաինայի նոր իշխանությունների վրա:

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմի հետ, Ուկրաինայի ներկայիս իշխանությունների արժանիքն է, ռուսերեն լեզվի, ռուսալեզու բնակչություն ունեցող շրջանների նկատմամբ ծայրահեղական մոտեցումները և նրանց իրենց կանոնները թելադրելու փորձերն են հանգեցրել այս իրավիճակին», - ասել է նա:

Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրել, բացի այդ, հայտարարել է` չի կարելի սայլը ձիուց առաջ կապել. - «Մինչև չհստակեցվի, թե ինչպիսի կառուցվածք պետք է ունենա Ուկրաինան` դաշնային պետք է լինի թե ոչ, նախագահական ընտրություններ չի կարելի անցկացնել: Իսկ այդ կարևոր հարցերին պետք է պատասխանի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում»:

Այս հարցում շտապողականությունը բերում է անկայունության, իսկ անկայունությունը կարող է հանգեցնել պառակտման, հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահը:

Նա հաստատել է, որ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով կիրառել Ռուսաստանի զինուժը Ուկրաինայի քաղաքացիներին պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, Յանուկովիչը հերքել է, թե հրաման է տվել կրակել Մայդանում ժողովրդի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG