Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ վարչապետի՝ պարտադիր կուտակայինը ուժի մեջ է մնում


Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյան, արխիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հայտարարեց, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ:

Նրա և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ՝ երեկվա որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել օրենքի որոշ դրույթներ և իրենց ժամկետ է տվել՝ դրանք համապատասխանեցնելու Սահմանադրությանը, ու քանի որ այդ դրույթները ուժը կկորցնեն միայն սեպտեմբերի 30-ից հետո, օրենքը մինչ այդ շարունակելու է գործել:

Վարչապետը հայտնեց, որ այսօր ձևավորելու է աշխատանքային խումբ՝ այդ փոփոխությունները մշակելու և Ազգային ժողով ներկայացնելու համար: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG