Մատչելիության հղումներ

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Twitter սոցիալական ցանցն արգելափակելու երկրի կառավարության որոշումը։

Սահմանադրական դատարանի վճռում ամրագրվել է, որ սոցցանցի արգելափակումը քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարում է, որը պետք է անհապաղ վերացվի։

Թուրքիայում Twitter-ի աշխատանքը սահմանափակված է անցած ամսվանից, երբ ցանցը դարձել էր բողոքի ակցիաների կազմակերպման ու հաղորդակցության կարևորագույն միջոց։

Երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր, որ կարող են արգելափակել նաև Facebook-ն ու YouTube-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG