Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հիասթափված է Ղրիմի հարցում Հայաստանի քվեարկությունից


ԱՄՆ – ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ելույթ է ունենում Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014թ․

ԱՄՆ – ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը ելույթ է ունենում Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, Նյու Յորք, 27-ը մարտի, 2014թ․

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիասթափություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձևի դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկության առնչությամբ:

«Միացյալ Նահանգները մեծապես աջակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևին և Վաշինգտոնը հստակ կերպով ներկայացրել է այս խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը: Այս գործընթացի յուրաքանչյուր հանգրվանում մենք աջակցում ենք Ուկրաինային», - «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ուղարկված գրավոր մեկնաբանություններում տեղեկացրել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, - «Միացյալ Նահանգները հիասթափված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող բանաձևի դեմ Հայաստանի քվեարկության առնչությամբ»:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Երևանի դիրքորոշումը վնաս է հասցրել ԱՄՆ – Հայաստան հարաբերություններին, Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունը պատասխանել է․ - «Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ բազմաթիվ հարցերում»:

Հայաստանը մեկն էր այն 11 պետություններից, որը դեմ էր քվեարկել մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևին:

Հայաստանից բացի բանաձևին դեմ էին քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: 58 երկրներ ձեռնպահ էին, այդ թվում՝ Չինաստանը: 100-ը կողմ էին քվեարկել և բանաձևը ընդունվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG