Մատչելիության հղումներ

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ղրիմի միացումը Ռուսաստանին անվանել է ողբերգություն։ Այս մասին նա հայտարարել է այսօր Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում՝ հույս հայտնելով, որ մի օր թերակղզին կրկին կդառնա Ուկրաինայի մաս։

Յանուկովիչի խոսքերով՝ Ղրիմում անցկացված հանրաքվեն բողոքի ձև էր, և Ղրիմի՝ Ուկրաինայից անջատման համար մեղավոր են Կիևի ներկայիս իշխանությունները, իսկ ինքն ու Ռուսաստանը «կապ չունեն»։

Յանուկովիչը նաև հավելել է, որ հույսը չի կորցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու պայմանները, որոնց դեպքում Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի կազմ։

Նա այսօր նաև հաստատել է, որ իրոք դիմել է Պուտինին Ուկրաինայի քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար զորքեր օգտագործելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG