Մատչելիության հղումներ

Կառավարությունը «առաջ է տանելու բարեփոխումը»


Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

«Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը», - հայտարարել է Հայաստանի կառավարությունը Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման կապակցությամբ, որով Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք դրույթներ:

«Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում», - ասված է հայտարարությունում:

Կառավարությունը իր պաշտոնական կայքէջում տեղադրած հայտարարությամբ հայտնում է նաև, որ հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG