Մատչելիության հղումներ

logo-print

Զեյնալյան․ «Պարտադիր բաղադրիչը այլևս չպիտի կիրառվի, գումարները պետք է վերադարձվեն»


Պարտադիր կուտակայինի հարցով Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նշանակում է, որ օրենքը դե ֆակտո ուժի մեջ չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տվյալ գործով հայցվոր կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է գործելու այս օրենքը, այսքան հակասահմանադրական հոդվածներով», - ընդգծեց նա:

«Բայց մինչև սեպտեմբեր, ըստ էության, ժամանակ տրվեց, սա հակասության մեջ չէ՞», - «Ազատության» այս հարցին Զեյնալյանը արձագանքեց․ - «Ոչ, հակասահմանադրական օրենքների հետ համեմատած կա շատ ավելի հակասահմանադրական վիճակ՝ դա իրավական բացի վիճակն է, երբ ընդհանրապես չկա որևէ իրավակարգավորում: Դրա համար Սահմանադրական դատարանին, և աշխարհում է այդպես ընդունված, տրված է հնարավորություն ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել, որպեսզի շատ ավելի վատ վիճակներ չլինեն: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը պատճառաբանված կիրառեց իր այդ լիազորությունը և հետաձգեց ուժի մեջ մտնելու մասը»:

«Այսինքն, պարտադիր բաղադրիչը այլևս կարող է չկիրառվել», - «Ազատության» այս դիտարկմանը Զեյնալյանը պատասխանեց․ - «Այո, ոչ թե կարող է, այլ չպիտի կիրառվի»:

«Եվ այն գումարները, որոնք գանձվել են, պետք է վերադարձվեն մարդկա՞նց», - այս հարցին էլ նա արձագանքեց․ - «Պետք է վերադարձվեն մարդկանց նրանք, որոնք գանձվել են այս տարի»:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG