Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա


Ձյունը ծաղկած ծառի վրա, Երևան, 30-ը մարտի, 2014թ․
Ձյունը ծաղկած ծառի վրա, Երևան, 30-ը մարտի, 2014թ․
Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն ապրիլի 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում նույնպես մինչև ապրիլի 6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ այսօր մայրաքաղաքում սպասվում է մինչև 12 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG