Մատչելիության հղումներ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները քննարկում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դեռ չկա հաստատված տեղեկություն այն մասին, որ ռուսական զորքը ետ է քաշվում Ուկրաինայի սահմաններից: Նա նաև ասել է, որ Ռուսաստանը խախտել է այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է ՆԱՏՕ-ի և պաշտոնական Մոսկվայի համագործակցությունը, և դա հնարավորություն չի տալիս առաջիկայում զարգացնել հարաբերությունները, եթե իհարկե ոչինչ չփոխվի:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներ չի տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG