Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկն է


Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ամենաբարդ խնդիրներից մեկը տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության համար կայուն քաղաքական կարգավորման ուղիներ գտնելն է։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի 2013 թվականն ամփոփող զեկույցում, որը երեքշաբթի օրը տեղադրվել է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Զեկույցում նշվում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկումից անցել է ավելի քան քսան տարի, այդուհանդերձ, կայուն և բազմակողմանի քաղաքական լուծում մինչ այս պահը չի գտնվել։

«Կազմակերպության նախագահությունը աջակցել է Մինսկի խմբի գործունեությունը, որը խթան է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը»,- ասվում է զեկույցում։

Չնայած հրադադարի ռեժիմի պահպանման մասին 1994 թվականի հայտարարությանը, այդուհանդերձ, արձանագրվում են դրա ամենօրյա խախտումներ, ինչի արդյունքում 2013 թվականին վիրավորվել է 5 քաղաքացիական անձ և 32 զինծառայող, ևս 14 զինվորական էլ մահացել է։ Այդ ժամանակահատվածում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու իր խումբը 16 անգամ եղել են զինված ուժերի շփման գծում, 9 անգամ էլ սահմանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG