Մատչելիության հղումներ

Շփման գծում ականի պայթյունի հետևանքով հայ սպա է զոհվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 24-ամյա ավագ լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը, այսօր հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հարություն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Սա շփման գծում հայ զինծառայողի մահվան չորրորդ դեպքն է վերջին երկու շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG