Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարարի հետ


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Երեկ աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ:

Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարարին Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։

Արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, անդրադարձել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղիներին, մտքեր փոխանակել Հայաստան - Եվրամիություն համագործակցության վերաբերյալ։

Նախարարների ուշադրության կենտրոնում էին միջազգային օրակարգի հարցերը՝ ուկրաինական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները, Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակը, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Նալբանդյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG