Մատչելիության հղումներ

Վրացի ընդդիմադիր պատգամավորը ծեծի է ենթարկվել


Վրացի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին

Վրացի պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին

Վրացի ընդդիմադիր պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:

Պատգամավորը հոսպիտալացվել է: Նա լրագրողներին հայտնել է, որ տուն գնալիս շուրջ յոթ հոգի մոտեցել են իրեն, ծեծել և փորձել են նստեցնել մեքենա, սակայն փախուստի են դիմել, երբ ինքը սկսել է օգնություն կանչել:

Ցիկլաուրին, ով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար անդամներից է, համարում է, որ հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG