Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդևը այցելել է Ղրիմ


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմում կառավարության նիստն է նախագահում, 31-ը մարտի, 2014

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմում կառավարության նիստն է նախագահում, 31-ը մարտի, 2014

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր ժամանել է Ղրիմ: Նա Ղրիմի անեքսիայից հետո թերակղզի այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Ռուսաստանի վարչապետը «Թվիթեր»-ի իր էջում տեղեկացրել է, որ ինքը Սիմֆերոպոլում է, որտեղ «կառավարությունը քննարկելու է Ղրիմի զարգացումը»:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Մեդվեդևն ասել է, որ Մոսկվան Ղրիմը կդարձնի հատուկ տնտեսական գոտի՝ այցելուներ ապահովելու համար: Ըստ Մեդվեդևի՝ Մոսկվայի նպատակն է, որ «Ղրիմը կարողանա իր զարգացման համար բավարար եկամուտներ ապահովել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG