Մատչելիության հղումներ

Փարիզը կունենա առաջին կին քաղաքապետը


France Press գործակալությունը տեղեկացնում է, որ Փարիզի քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ կստանձնի կին: Նա Ան Իդալգոն է՝ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից:

Նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից դժգոհ ընտրողները քվեարկել են աջ կենտրոնամետների ու աջ ծայրահեղականների օգտին:

Համայնքային ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով իշխանական լծակներին տիրապետող Սոցիալիստական կուսակցությունը, ըստ ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ընդդիմադիրներին պարտվել է Ֆրանսիայի մոտ 60 քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG