Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի ԿԸՀ-ն ևս երկու թեկնածու է գրանցել


Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի ևս երկու թեկնածու՝ Գերագույն ռադայի պատգամավոր Վալերի Կոնովալյուկին և ինտեգրացիոն հարցերով փորձագետ Վլադիմիր Սարանովին: Այս երկու թեկնածուներն ինքնաառաջադրվել են:

Մայիսի 25-ին նախատեսված Ուկրաինայի նախագահի ընտրություններին, այսպիսով, գրանցվել է 7 թեկնածու: Ավելի վաղ Ռեգիոնների կուսակցությունից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրենց փաստաթղթերն էին ներկայացրել նախկին փոխվարչապետ Յուրի Բոյկոն, Մայդանի ակցիաներին ակտիվ մասնակցած Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենաթ Կուզմինը և գործարար Վադիմ Ռաբինովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG