Մատչելիության հղումներ

logo-print
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4-ից -6 աստիճան, հողի մակերևույթին` -5-ից -7 աստիճան ցուրտ:

Մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն, 31-ին` ցերեկը, ապրիլի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG