Մատչելիության հղումներ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ փորձություն Էրդողանի համար


Թուրքիայում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում, որոնք փորձաքար են դառնալու վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար:

Ընտրություններին մասնակցում են 6 քաղաքական կուսակցություններ՝ փորձելով ստանալ 52 միլիոն գրանցված ընտրողների քվեները:

Էրդողանի կուսակցությունը վերջին օրերին հայտնվել է կոռուպցիոն հերթական սկանդալի կիզակետում, իշխանությունները արգելափակել են Թվիթեր և Յություբ կայքերը, փորձելով կասեցնել սկանդալային ձայնագրությունների և տեղեկատվության տարածումը, ինչպես նաև լռեցնել իշխանությունների քննադատներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG