Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Սիրիա այցելած պատգամավորների հետ


Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ, Դամասկոս, 27-ը մարտի, 2014թ․
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ, Դամասկոս, 27-ը մարտի, 2014թ․
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր հանդիպել է Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի և Էդմոն Մարուքյանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատգամավորները խորհրդարանի նախագահին են ներկայացրել Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգևոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաև Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հետ:

Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու և տեղահանված հայությանը իր բնակավայրերը վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Նա նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում արտգործնախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG