Մատչելիության հղումներ

Սահմանագոտում ադրբեջանցի գյուղացի է վիրավորվել


Հայկական բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Հայկական բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Անցած գիշեր ձեռքի հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ Ռաշադ Ալիևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գյուղացին վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետևանքով: Ալիևին բուժօգնություն է ցուցաբերվել, այժմ նա իրեն լավ է զգում:

Ադրբեջանական նույն լրատվամիջոցը երեկ հաղորդել էր հայկական կողմից արձակված կրակոցներից Ալիբեյլիում մեկ այլ գյուղացու և Ադրբեջանի բանակի մի զինծառայողի վիրավորվելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, ավելի ուշ հերքել էր զինծառայողի վիրավորվելու փաստը:

Հիշեցնենք՝ անցած երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում երեք հայ զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG