Մատչելիության հղումներ

Հարձակում Աֆղանստանի ԿԸՀ-ի վրա


Աֆղանստանի անվտանգության աշխատակիցները հարձակման ենթարկված ԿԸՀ-ի շենքի մոտ, 29-ը մարտի, 2014թ․
Աֆղանստանի անվտանգության աշխատակիցները հարձակման ենթարկված ԿԸՀ-ի շենքի մոտ, 29-ը մարտի, 2014թ․
Աֆղանստանի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ մայրաքաղաք Քաբուլում գրոհայինները հարձակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա:

Ոստիկանությունը հայտնել է, որ ԿԸՀ-ի շենքի վրա հարևան շենքից կրակ բացած բոլոր չորս գրոհայինները սպանվել են հատուկ ուժերի կողմից:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

Ընտրություններից առաջ Աֆղանստանում իրավիճակը սրվել է, հարձակումնները հաճախակի են դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG