Մատչելիության հղումներ

Տիմոշենկո․ «Յանուկովիչը գործիք է դարձել»


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ասել է, թե երկրի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի և ուկրաինական ժողովրդի դեմ պայքարի գործիք է դարձել:

Յանուկովիչը Ռուսաստանից հայտարարել էր, որ Ուկրաինայի յուրաքանչյուր ռեգիոնում պետք է հանրաքվե անցկացվի տվյալ մարզի կարգավիճակի հարցով:

Տիմոշենկոն ասել է, որ Յանուկովիչը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի անջատողական կոչերի, Ուկրաինա զորք մտցնելու ու այլ հանցանքների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG