Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Մոլորակի ժամ» միջազգային բնապահպանական ակցիայի շրջանակում այսօր ժամը 20:30-21:30 կանջատվի Երևանի փողոցների լուսավորությունը, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Հիշեցնելով, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, Երևանի քաղաքապետարանը, միաժամանակ, նշում է, որ ցանկացած քաղաք, միանալով ակցիային, պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:

Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է աշխարհի ավելի քան 5 հազար 300 քաղաք, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG