Մատչելիության հղումներ

Նախագահը այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։

Շրջայցից հետո նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը ներկայացրել են կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Մասնավորապես, նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում 2011-2013 թվականներին իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշներն ու զարգացման ռազմավարությունը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը՝ Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագրով նախատեսված՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող աշխատանքների կատարման ընթացքը, ինչպես նաև հայ - չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում ընթացող աշխատանքների արդյունքները, նախարարի մեկ այլ տեղակալ Արեգ Գալստյանը՝ ատոմային էներգետիկայի, այդ թվում՝ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության ապահովման և շահագործման ժամկետի երկարացման ուղղությամբ տարվող աշխատանքները և Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերը:

Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG