Մատչելիության հղումներ

Պուտինը գոհ է Ղրիմում ռուս զինծառայողների գործողություններից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 28-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 28-ը մարտի, 2014թ․

Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին Ռուսաստանի Զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով թերակղզում տեղակայված զինծառայողներին զսպվածության և պրոֆեսիոնալիզմի համար:

«Լուրջ քննություն դարձան վերջին իրադարձությունները Ղրիմում: Դրանք ցույց տվեցին թե՛ մեր Զինված ուժերի որակական նոր հնարավորությունները, թե՛ անձնակազմի բարձր բարոյական ոգին», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը Մոսկվայում բարձրագույն սպայակազմի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է Ղրիմում ռուսաստանցի զինծառայողների «հստակ և պրոֆեսիոնալ գործողությունները», որոնք «հնարավորություն տվեցին խուսափել սադրանքներից և թույլ չտալ արյունահեղություն, պայմաններ ապահովել հանրաքվեի խաղաղ և ազատ անցկացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG