Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանագոտում ադրբեջանցի գյուղացի է վիրավորվել


Հայկական բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Հայկական բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

APA լրատվական գործակալությունը այսօր փոխանցել էր, որ հրազենային վնասվածքներ են ստացել Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներից մեկը և ադրբեջանական բանակի մի զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցի պնդմամբ՝ գյուղացին և զինծառայողը վիրավորվել են «Հայաստանի Զինված ուժերի կողմից Ալիբեյլի գյուղի ինտենսիվ գնդակոծման հետևանքով», գնդակը, ծակելով տան պատը, դիպել է 40-42-ամյա Էթիբար Թաղիևի ոտքին, նա անմիջապես հոսպիտալացվել է: Ըստ նույն աղբյուրի՝ զինծառայողը ևս, որի ինքնությունը չէր հրապարակվել, վիրավորվել է ոտքից:

Այսօր ավելի ուշ APA-ն հայտնեց, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել Թաղիևի վիրավորվելու վերաբերյալ, ըստ որի՝ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 2-ի սահմաններում: «Թրենդ» գործակալությունը, իր հերթին, հաղորդեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է զինծառայողի վիրավորվելու մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք՝ վերջին տասնօրյակում ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում երեք հայ զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG