Մատչելիության հղումներ

Ղրիմը 320 «անցանկալի անձանց» ցուցակ հրապարակեց


Ռուսաստանի դրոշը Ղրիմի Ռադայի շենքի դիմաց, 18-ը մարտի, 2014թ․

Ռուսաստանի դրոշը Ղրիմի Ռադայի շենքի դիմաց, 18-ը մարտի, 2014թ․

Ղրիմի Ռադայի պաշտոնական կայքում անձանց ցուցակ է հրապարակվել, որոնք «անցանկալի անձ» են հայտարարվել Ղրիմի տարածքում: Ցանկում կա 320 ուկրաինացի գործիչների անուն:

«Պերսոնա նոն գրատա» են հռչակված Ուկրաինայի նոր խորհրդարանական մեծամասնության բոլոր պատգամավորները, Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG