Մատչելիության հղումներ

Հայկական ատոմակայանի շահագործումն ավարտվում է 2016 թվականին, սակայն կառավարության այսօրվա որոշմամբ կայանի շահագործումը կերկարացվի ևս 10 տարով:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը:

«Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների ձգձգման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը», - նիստում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Վարչապետի հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից, նախարարը պատասխանեց․ - «Պարոն վարչապետ, դրա համար ես նշեցի ոլորտում քաղաքականությունը․ շարունակում ենք ակտիվացնել աշխատանքները նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված»:

Մովսիսյանը պարզաբանեց, թե դա պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով և աշխարհաքաղաքական գործընթացներով, որոնք հնարավորություն չտվեցին գումարներ հայթայթել նոր էներգաբլոկի կառուցման համար:

«Ազատության» հարցին ի պատասխան, Մովսիսյանն ասաց, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը պետք է կառուցվի առաջիկա 15 տարիների ընթացքում, և կարծիք հայտնեց, որ կառուցողը կլինի ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG