Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան հերքել է սիրիացի ընդդիմադիրներին աջակցելու մասին լուրերը


Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարարությունը «բոլորովին անհիմն և իրականությանը չհամապատասխանող» է որակել տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի Լաթաքիա/Քեսաբ բնակավայրեր ներթափանցած ընդդիմադիր ուժերին:

«Մենք պրովոկացիոն քաղաքական քարոզչության փորձ ենք համարում այն շրջանակների ջանքերը, որոնք զուգահեռներ են անցկացնում Քեսաբում տեղի ունեցած զարգացումների և անցյալի ցավալի իրադարձությունների միջև, և դատապարտում ենք դրանք»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև պատրաստակամություն է հայտնել ընդունել և պաշտպանել Քեսաբի հայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG